Առաջին անգամ Հայաստանի նախագահը համահայկական ուղեւորություն է իրականացնում աշխարհի բոլոր խոշոր հայկական համայնքներ

PanARMENIAN.Net - «Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` աշխարհի բոլոր խոշոր հայկական համայնքներ այցելելու նպատակը ցանկությունն է ծանոթանալու հայկական համայնքի կարծիքի եւ մոտեցումների հետ այնպիսի կարեւոր հարցում, ինչպիսին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը ընդգծել է նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը:



Սարգսյանի խոսքով, առաջին անգամ ՀՀ նախագահը համահայկական ուղեւորություն է իրականացնում, որի նպատակն է լինել բոլոր այն հայաշատ կենտրոններում, որտեղ ձեւավորվում է հայկական սփյուռքի հանրային կարծիքը: Ուղեւորության շրջանակներում ՀՀ նախագահը կայցելի Նյու Յորք, Փարիզ, Լոս Անջելես, Բեյրութ եւ Դոնի Ռոստով քաղաքները, որտեղ կկայանան տարածաշրջանային հանդիպումներ: Այցելության շրջանակներում երկկողմանի քաղաքական հանդիպումներ չեն նախատեսվում: Վիգեն Սարգսյանը շեշտել է, որ այցի հիմնական եւ միակ նպատակը` սփյուռքի հետ շփումն է, յուրաքանչյուր քաղաքում նախագահը կանցկացնի ավելի քիչ քան քսանչորս ժամ: «Միակ բացառությունը կլինի Լոս-Անջելես քաղաքը, որտեղ բացի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումից, կկայանա հանդիպում լրագրողների հետ Լոս-Անջելեսում գործող հայկական հեռուստատեսությունների համար»,- հաղորդել է Սարգսյանը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---