Հայ ըմբշամարտիկ Ռոման Ամոյանը դուրս է եկել Դանիայում ընթացող աշխարհի առաջնության եզրափակիչ25 սեպտեմբերի 2009 - 21:14 AMT PanARMENIAN.Net - Հունահռոմեական ոճի հայ ըմբշամարտիկ, Եվրոպայի չեմպիոն Ռոման Ամոյանը (55կգ ք/կ) դուրս է եկել Հերնինգ քաղաքում (Դանիա) ընթացող աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ:Ամոյանը 1/16 եզրափակչում անցկացրած առաջին մենամարտում պարտության մատնեց եգիպտացի Հասան Մոստաֆային, 1/8-ում հաղթանակ տարավ Ադրբեջանի ներկայացուցիչ Ռովշան Բայրանովի նկատմամբ, քառորդ եզրափակչում 10:0 հաշվով ջախջախեց կորեացի Գյու Ջին Չոիին եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ 3:0 հաշվով առավելության հասավ ռումինացի Վիրջիլ Մունտենաուի նկատմամբ: Ամոյանը, դուրս գալով ԱԱ եզրափակիչ, առնվազն արծաթե մեդալ է ապահովել իր համար: Իր առաջիկա մենամարտի մրցակիցը կորոշվի դանիացի Հական Նիբլոմայի եւ իրանցի Համիդա Ռեյհանպուրի մենամարտում: Նշենք, որ սեպտեմբերի 25-ին` հունահռոմեական ըմբշամարտի առաջնության առաջին օրը, մրցությունն անցկացվում է միայն 55կգ քաշային կարգում: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |