Հայաստանի նախագահը ցավակցություն է հղել Ռոբերտ Սահակյանցի ընտանիքին25 սեպտեմբերի 2009 - 21:40 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցություն է հղել հայտնի հայ մուլտիպլիկատոր եւ ռեժիսոր Ռոբերտ Սահակյանցի մահվան կապակցությամբ: «Խոր ցավով ստացա անվանի ռեժիսոր, Հայաստանի ժողովրդական արտիստ Ռոբերտ Սահակյանցի մահվան լուրը: Նա հայ մուլտիպլիկացիայի անվիճելի առաջատարն էր եւ հայ նորագույն մշակույթի ամենաինքնատիպ ներկայացուցիչներից մեկը: Բարձրաճաշակ արվեստագետի եւ հստակ դիրքորոշում ունեցող քաղաքացու նրա նկարագիրը տպավորիչ էր եւ օրինակելի: Նրա ստեղծած մուլտֆիլմերն ունեն ընդգծված ազգային բնութագիր, միաժամանակ հասկանալի ու սիրելի են բոլորին` անկախ ազգային պատկանելությունից եւ տարիքից: Այս անփոխարինելի կորստի պահին իմ ցավակցությունն եմ հայտնում Ռոբերտ Սահակյանցի ընտանիքին, հարազատներին եւ նրա արվեստի բազմահազար երկրպագուներին»,- իր ուղերձում նշել է ՀՀ նախագահը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |