Խարկովում բացվել է ՀՀ պատվավոր հյուպատոսությունը

PanARMENIAN.Net - Խարկովում բացվել է ՀՀ պատվավոր հյուպատոսությունը, որը կհամագործակցի Ուկրաինայի երկու մարզերի` Խարկովի եւ Սումսկի մարզերի հետ



Համագործակցության հիմնական ուղղություններն են մշակութային ու տնտեսական հարաբերությունների զարգացումը: Ինչ վերաբերում է առաջինին, ապա դա Հայաստանի մշակութային կենտրոնի բացումն է, ասել է պատվավոր հյուպատոս Արմեն Ասլանյանը: Բանակցություններ են տարվում նաեւ երկու երկրների արդյունաբերական ձեռնարկությունների համատեղ գործունեության մասին:



«Առավել հեռանկարային եմ համարում դեղագործությունը, որը զարգացած է Հայաստանում: Մենք բանակցում ենք Հայաստանի եւ Խարկովի դեղագործական գործարանների ներկայացուցչությունների բացման շուրջ»,-ասել է Ա.Ասլանյանը:



Հյուպատոսությունը մտադիր է համագործակցել նաեւ Խարկովի բուհերի հետ: Հայ ուսանողների թվում շատ են Ուկրաինայի առաջին մայրաքաղաքում տնտեսական կամ իրավաբանական կրթություն ստանալ ցանկացողները, հաղորդում է Analitika.at.ua-ն:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---