Էդվարդ Նալբանդյանն ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահները քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 26-ին աշխատանքային այցով Նյու Յորք ժամանեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Նույն օրըՀայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպեց Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի, Բեռնար Ֆասյեի, Ռոբերտ Բրադկեի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:



Ողջունելով Ռոբերտ Բրադկեինշանակումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում, նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ նրա դիվանագիտական ծառայության տարիներին կուտակած մեծ փորձը եւ հմտությունը օգտակար կլինեն արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում:



Շուրջ երկուժամտեւած հանդիպման ընթացքում քննարկվեցին ղարաբաղյան հիմնահարցի հանգուցալուծմանն ուղղված բանակցություններին առնչվող հարցեր:



Անդրադարձ կատարվեց եռանախագահների տարածաշրջան այցելության հնարավորությանը` Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հաջորդ հանդիպման կազմակերպման նպատակով, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---