Միջազգային փորձագետները շարունակում են աջակցել ՀՀ պաշտպանական ռազմավարության վերանայմանը

PanARMENIAN.Net - Նախօրեին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց պաշտպանության ռազմավարական վերանայման բնագավառում խորհրդատվություն տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում գտնվող ԱՄՆ եւ Միացյալ Թագավորության փորձագետների խմբին:



Ներկայացնելով ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացը` Սեյրան Օհանյանը նշեց, որ ՀՀ նախագահի հանձնարարությամբ արդեն սկսվել են վերանայման 3-րդ փուլի աշխատանքները, որոնք ԶՈՒ զարգացման երկարաժամկետ ծրագրեր մշակելու հնարավորություն կընձեռեն: Ընդգծվեց, որ կատարված աշխատանքների արդյունքում այժմ հնարավոր է արագորեն վերագնահատել ու անհրաժեշտության դեպքում ձ-ափոխել պաշտպանական կարողությունները:



Միջազգային փորձագետները ՀՀ պաշտպանության նախարարին ներկայացրեցին այցի ընթացքում իրենց կատարած աշխատանքների արդյունքները:



Բարձր գնահատելով միջազգային փորձագետների խորհրդատվությունը` Սեյրան Օհանյանը հույս հայտնեց, որ նրանք հետագայում եւս կշարունակեն համագործակցել ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմավարական պլանավորման նորաստեղծ վարչության հետ, ՀՀ ՊՆ տեղեկատվության - հասարակայնության հետ կապերի վարչություն:
 Ուշագրավ
---