Հայաստանն ու Ռուսաստանը քննարկում են հայկական ավիաընկերություններին նոր ինքնաթիռների մատակարարման հնարավորությունը26 սեպտեմբերի 2009 - 14:51 AMT PanARMENIAN.Net - 2009 թվականի սեպտեմբերի 25-ին Յարոսլավ քաղաքում տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստը: Հայկական պատվիրակությունը գլխավորել է Հանձնաժողովի հայկական մասի նախագահ, Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, իսկ Ռուսաստանի պատվիրակությունը գլխավորել է Հանձնաժողովի ռուսական մասի նախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը:Նիստի ընթացքում կողմերը քննարկել են տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում համագործակցությանն առնչվող հարցեր: Որոշում էր կայացվել Հայաստանի Հանրապետության ավիաընկերություններին «Միավորված ինքնաթիռաշինական կորպորացիա» ԲԲԸ նոր ուղեւորատար եւ բեռնատար ինքնաթիռների համալիր մատակարարման հարցերին նվիրված փորձագիտական խորհրդակցության անցկացման մասին: Այսօրվա դրությամբ արդեն պայմանագիր է կնքվել հայկական «Արմավիա» ավիաընկերությանը երկու Sukhoi SuperJet 100 ժամանակակից ինքնաթիռի մատակարարման շուրջ: Բացի դրանից, նախապատրաստվել է «Գազպրոմ նավթ» ԲԲԸ եւ Հայաստանի կառավարության միջեւ ՀՀ պաշտպանության նախարարությանն ու «Արմավիա» ավիաընկերությանն ավիավառելիքով ապահովելու մասին գլխավոր համաձայնագրի նախագիծը, հաղորդում է ՌԴ տրանսպորտի նախարարության լրատվական ծառայությունը: Հանձնաժողովի հաջորդ նիստը կկայանա Մոսկվայում: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |