Հայկական ԶՈՒ մասնակցությունը Ղազախստանում կայանալիք զորավարժություններին քննարկվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ26 սեպտեմբերի 2009 - 16:25 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության նորանաշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին:ՀՀ պաշտպանության նախարարը, շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, հույս հայտնեց, որ նրա պաշտոնավարման ընթացքում էլ ավելի կամրապնդվեն երկու պետությունների բարեկամական կապերը, հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունը: Հանդիպման ավարտին կողմերը քննարկեցին հոկտեմբերի 1-ից 16-ը Ղազախստանում կայանալիք ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի զորավարժություններին հայկական եւ ռուսական զորախմբերի մասնակցության, ՀՀ ՊՆ-ում ռուսաց լեզվի ուսուցման ժամանակակից լինգաֆոնային լսարանների բացման, 1777-1778թ.թ. ռուս-թուրքական պատերազմի ընթացքում զոհված ռուս զինվորականների հիշատակին Գյումրիում կառուցված հուշարձանի վերաբացման հետ կապված հարցեր: Ուշագրավ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ամենաընթերցվողը բաժնում | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Մելիքյան․ Խուզարկում են Ստեփանակերտի քաղաքապետի տունը «Հետոն էլ է պարզ»,–գրել է նա «Երեմյան Փրոջեքթսը» Երևանում կաթնամթերքի արտադրության գերժամանակակից գործարան է բացել Այն կառուցվել է ներդրումային խոշոր նախագծի շրջանակում, որը մեկնարկել էր 2022 թվականին |