ԵԱՀԿ ՄԽ-ն Երեւանին ու Բաքվին կոչ է անում հայտարարություններում կառուցողականություն դրսեւորել

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սեպտեմբերի 26-ին տարածել են հայտարարություն, որում, մասնավորապես, ասվում է. «Սեպտեմբերի 25-ին Նյու-Յորքում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդիպեցին Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հետ: Երկու երկրների ԱԳ նախարարներն ու միջնորդները հաստատել են Հիմնական սկզբունքների շուրջ բանակցությունները շարունակելու պատրաստակամությունը եւ քննարկել միջնորդների առաջիկա այցը տարածաշրջան հոկտեմբերի սկզբին` ԱՊՀ գագաթաժողովի շրջանակներում Քիշնեւում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը կազմակերպելու նպատակով»:



Հայտարարության մեջ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Երեւանին ու Բաքվին կոչ են անում իրենց հայտարարություններում կառուցողականություն դրսեւորել:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---