Հենրիկ Մխիթարյանի գոլը հաղթանակ բերեց «Մետալուրգին» Ուկրաինայի առաջնությունում27 սեպտեմբերի 2009 - 02:46 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի եւ Դոնեցկի «Մետալուրգի» կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը Ուկրաինայի առաջնության 8-րդ տուրի Կրիվոյ Ռոգի «Կրիվբասի» դեմ արտագնա խաղում խփել է միակ գոլը, որն էլ արդյունքում հաղթական է բերել: Հայ ֆուտբոլիստն աչքի է ընկել խաղի 62-րդ րոպեին, Վելիզար Դիմիտրովի տուգանային հրապարակի ուղղությամբ արված ճշգրիտ փոխանցման շնորհիվ, որտեղ Մխիթարյանին այլ բան չէր մնում, քան 5 մետրից գնդակն ուղարկել դատարկ դարպասը: Նշենք, որ Մխիթարյանը կարող էր եւս երկու անգամ աչքի ընկնել, սակայն սկզբում նա շեղ հարվածեց 9 մ հեռավորությունից, իսկ խաղի ավարտին նրան ուղղակի տապալեցին դաշտի տերերի տուգանային հրապարակում, սակայն լվովցի մրցավարի սուրլիչը, չգիտես ինչու, լռեց: 8 տուրից հետո Դոնեցկի «Մետալուրգը» 12 միավորով մրցաշարի աղյուսակի 10-րդ տեղից տեղափոխվեց 7-րդ տեղը: Նախկինի պես առաջատարն է Կիեւի «Դինամոն», որն իր ակտիվում 22 միավոր ունի, 17 միավորով երկրորդ տեղում է Դոնեցկի «Շախտյորը», իսկ Դնեպրոպետրովսկի «Դնեպրը» եզրափակում է առաջատարների եռյակը, նրա հաշվին եւս 17 միավոր է: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Փոխնախարար. Տավուշում ծառայում են սահմանապահները՝ 3-րդ բանակային կորպուսն իր խնդիրներն ունի Նա նշել է, որ դա սահմանապահ զորքերի հսկողության գոտի է Ալիև․ ԵՄ 3 երկիր սառը պատերազմ է հայտարարել Ադրբեջանի դեմ Նա քննադատել է ԵՄ–ին, գովել Հունգարիային Գալուզին․ ՌԴ դեսպանը շուտով կվերադառնա Երևան Նա նշել է, որ մտադիր չեն նվազեցնել ՀՀ հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը Ադրբեջանագետ․ Ադրբեջանը և Թուրքիան շարժվելու են Սյունիքով արտատարածքային միջանցք պոկելու տրամաբանությամբ Նա նշել է, որ ՀՀ իշխանական խոսնակներն էլ սկսել են հեքիաթներ պատմել, որ ՀՀ-ի և Ադրբեջանի վարձած ընկերությունը անվտանգային ուղեկցում կանի |