Հայ-թուրքական արձանագրությունները կստորագրվեն Ցյուրիխում հոկտեմբերի 10-ին27 սեպտեմբերի 2009 - 20:30 AMT PanARMENIAN.Net - Հայ-թուրքական արձանագարությունները կստորագրվեն Ցյուրիխում հոկտեմբերի 10-ին: Այդ մասին AFP-ին է հաղորդել աղբյուրը թուրքական դիվանագիտական շրջանակներում, որը ցանկացել է անհայտ մնալ: Ըստ նրա, Արձանագրությունները պետք է ստորագրեն Թուրքիայի ու Հայաստանի արտգործնախարարներ Ահմեդ Դավուդօղլուն ու Էդվարդ Նալբանդյանը`Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավար Միշել Քալմի-Ռեյի ներկայությամբ:Ըստ Շվեյցարիայի ԱԳՆ ներկայացուցչի, Արձանագրությունների իրականացումը շատ ժամանակ կպահանջի: Դրանք պետք է վավերացվեն եւ հաստատվեն ինչպես խորհրդարանի, այնպես էլ երկու երկրների կառավարությունների կողմից: AFP հաղորդագրության մեջ ասվում է, որ Արձանագրությունները գտնվում են ընդդիմության քննադատության կենտրոնում, ինչպես Թուրքիայում, այնպես էլ Հայաստանում: Գործակալությունը հիշեցնում է նաեւ, որ Հայաստանը մեղադրում է Թուրքիային Հայոց ցեղասպանության համար, որի արդյունքում 1,5 մլն հայ զոհվեց: Թուրքիան, իր հերթին, ժխտում է Ցեղաասպանության փաստը եւ խոսում է միայն բռնագաղթի մասրի, որի ժամանակ զոհվել են 300-500 հազար հայեր եւ «շատ թուրքեր»: Թուրքիան միակողմանի կարգով փակել է սահմանը Հայաստանի հետ 1993թ. ղարաբաղյան հակամարտության պատճառով, որտեղ նա սատարում է Ադրբեջանին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |