Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Աշոտ Վարդապետյանը նշանակվել է Շախմատի աշխարհի գավաթի խաղարկության գլխավոր մրցավար28 սեպտեմբերի 2009 - 11:10 AMT PanARMENIAN.Net - Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 15-ը կայանալիք Աշխարհի գավաթի խաղարկության գլխավոր մրցավար է նշանակել Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Աշոտ Վարդապետյանին: Հիշեցնենք, որ Աշխարհի առաջնության գավաթի խաղարկությանը կմասնակցեն օլիմպիական չեմպիոններ, գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը եւ Տիգրան Լ.Պետրոսյանը: Այս մրցաշարում 128 շախմատիստներ կպայքարեն ոչ միայն Աշխարհի գավաթակրի տիտղոսի համար, այլ նաեւ շախմատի համաշխարհային «թագի» հավակնորդների մրցաշարի միակ ուղեգրի համար: Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը կընթանա նոկաուտ համակարգով եւ կսկսվի եզրափակչի 1/64-ից: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |