ՀՀ ԱԳՆ ղեկավարը շնորհակալություն է հայտնել Շվեյցարիային հայ-թուրքական բանակցություններին միջնորդելու համար28 սեպտեմբերի 2009 - 16:24 AMT PanARMENIAN.Net - Նյու-Յորք կատարած այցի շրջանակներում Հայաստանի արտգործնախարարԷդվարդ Նալբանդյանըհանդիպումներ ունեցավՌուսաստանի, Ավստրիայի, Շվեյցարիայի, Սերբիայի, Ղազախստանի, Ավստրալիայի, Կանադայի եւ Իրանի արտգործնախարարների հետ: Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ջերմ եւ անմիջական հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային հարցեր: Էդվարդ ՆալբանդյանըՍերգեյ Լավրովին տեղեկացրեց Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ իրականացվող քայլերի մանրամասներին: Շվեյցարիայի արտաքինգործերիդաշնային դեպարտամենտի ղեկավար ՄիշլինԿալմի-Ռեյի հետբանակցությունների ընթացքում նախարար Նալբանդյանն անդրադարձավ երկու երկրների միջեւ համագործակցության ոլորտների ընդլայնման հարցերին` նշելով, որ այդ գործում լուրջ դերակատարություն կարող է ունենալ Երեւանում բացված Շվեյցարիայի դիվանագիտական ներկայացուցչության գրասենյակը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն հայտնեց իր շվեյցարացի գործընկերոջը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցելու համար, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |