Երեւանում կանցկացվի Արվեստի քննադատների միջազգային համաժողով28 սեպտեմբերի 2009 - 18:01 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 29-30-ը Հայաստանում կանցկացվի Արվեստի քննադատների միջազգային համաժողով, որը կրում է «Անցյալի եւ ներկայի միջեւ. արդյո՞ք արվեստի քննադատությունն ապագա ունի ապատարածականացված համատեքստում» խորագիրը: Համաժողովի կազմակերպիչներն են` Արվեստի քննադատների միջազգային ասոցիացիան (AICA) եւ Հայաստանի AICA-ն` ՀՀ Մշակույթի նախարարության եւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան աջակցությամբ:Գիտաժողովին կմասնակցեն երկու տասնյակ արվեստի քննադատներ, պատմաբաններ, տեսաբաններ եւ համադրողներ: Մասնակիցներ կան նաեւ Թուրքիայից, Իրանից, Ռուսաստանից, Եվրոպայի: «Ներկայումս արվեստի քննադատությունը դարձել է նրա անբաժանելի մասը: Ժամանակակից արվեստի քննադատությունը ճգնաժամ է ապրում: Եւ այս գիտաժողովը , որն արդեն երկրորդ անգամ է անցկացվում, ուղղված է հայտնաբերելու եւ գտնելու հնարավոր լուծումներ ճգնաժամային իրավիճակը հաղթահարելու համար»,-մամլո ասուլիս ընթացքում նշել է ընդհանուր համադրող, Հայաստանի արվեստի քննադատների միջազգային ասոցիացիայի նախագահ Հազարեթ Կարոյանը: «Արվեստի առեւտրայնացման խնդիրն այսօր համաշխարհային բնույթ ունի եւ պահանջում է շտապ լուծում: Ժամանակակից արվեստը կորցրել է իր տեղը, այն ամբողջովին ներգրավված է կրեատիվ կապիտալիզմի մեջ», - ընդգծել է արվեստի քննադատ, openspace.ru/art-ի գլխավոր խմբագիր Եկատերինա Դեգոտը եւ ավելացրել, - «Այս համաժողովը թույլ կտա բացահայտել եւ գտնել խնդրի լուծումը»: Հայկական կողմը համաժողովում կներկայացնեն` Վարդան Ազատյանը, Ռուբեն Արեւշատյանը, Հրաչ Բայադյանը, Արա Նեդոլյանը, Նազարեթ Կարոյանը, Վարդան Ջալոյանը: Համաժողովի ընթացքում նախատեսվում են նաեւ ընդհանուր քննարկումներ, այցելություններ թանգարաններ եւ ուսումնական հաստատություններ: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Սևանի ճանապարհին պայթյունից տուժածներից 2–ի վիճակը ծայրահեղ ծանր է․ Արտահոսքն ամենուրեք դադարեցվել է Գազաբենզալցակայանում պայթել է հեղուկ գազի ցիստեռն Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես |