Այս աշնանը ԵԽԽՎ չի քննարկելու Հայաստանի ներքին քաղաքական խնդիրները28 սեպտեմբերի 2009 - 18:59 AMT PanARMENIAN.Net - «Կարծում եմ անիմաստ է ակնկալել, որ այս աշնանը ԵԽԽՎ-ում կամ այլ եվրոպական կառույցներում կքննարկվեն Հայաստանի ու Թուրքիայի ներքին քաղաքական խնդիրները»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:Սաֆարյանի խոսքով, դա պարզ դարձավ, երբ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Լուիս Մարիա դե Պուչը ողջունեց հայ-թուրքական նախաստորագրված Արձանագրությունները եւ ընդգծեց, որ նրանք «բավական շատ են աշխատել այդ Արձանագրությունների շուրջ»: Ինչպես գտնում է Սաֆարյանը, դա նշանակում է, որ եվրոպական կառույցները չեն քննարկելու Հայաստանի եւ Թուրքիայի ժողովրդավարացման խնդիրները, որպեսզի չվնասեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Սաֆարյանն ավելացրել է, որ այդ մասին իրենց խորհրդարանական խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը, որը ներկայացնում է «ժառանգությանը» Եվրոպայի Խորհրդում, իր հանձնաժողովի նիստից հետո վերադառնալով, նույնպես հայտնել է, որ Հայաստանի ներքին քաղաքական հարցերը չեն քննարկվելու: Սաֆարյանի կարծիքով, Եվրոպան ավելի շատ նշանակություն է տալիս սեփական աշխարհաքաղաքական շահերին, քան Հայաստանի ու Թուրքիայի ժողովրդավարացմանը, ինչը շատ կարեւոր է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում բարենպաստ մթնոլորտի ապահովման համար: «Այսինքն, եվրոպական կառույցները միացել են Ռուսաստանի ու ԱՄՆ կողմից նախաձեռնված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը»,- ամփոփել է Սաֆարյանը: Սաֆարյանի կարծիքով, Եվրոպայի Խորհրդում Հայաստանի խնդիրների քննարկումների բացակայության դեպքում դրանից, իհարկե, կտուժի երկրում բարեփոխումների եւ ժողովրդավարացման գործընթացը: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի ԳՇ պետն ու Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատարը քննարկել են գործակցության զարգացումը Ձեռք են բերվել պայմանավորվածություններ Սոկուրովը մագիստրոսական դասընթաց կվարի Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտում Բուհում արվեստանոց ունենալու առաջարկը նա ստացել է ռեկտորից |