Մոսկվայի «Պոկլոննայա» սարի վրա կկանգնեցվի ծովակալ Իսակովի կիսանդրին28 սեպտեմբերի 2009 - 20:01 AMT PanARMENIAN.Net - Ամենամյա «Կարոտ» Հայկական միջազգային փառատոնի շրջանակներում, որն այս տարի կանցկացվի նոյեմբերի 23-29-ը Մոսկվայում, «Պոկլոննայա» լեռան վրա կտեղակայվի ԽՍՀՄ-ի նավատորմի ծովակալ Իսակովի կիսանդրին: «Ծովակալ Իսակովի կիսանդրու տեղակայումը մեծ նշանակություն ունի: Մոսկվայի բնակիչները եւ հյուրերը կկարողանան ճանաչել եւ ըստ արժանվույն գնահատել ԽՍՀՄ-ի հերոսի դերը Մեծ Հայրենական պատերազմի հաղթանակի գործում», - ասել է Հայկական մշակույթի զարգացման հիմնադրամի նախագահ Մեցո Իգիթյանը: Խորհրդային հրամանատար, Խորհրդային Միության նավատորմի Ծովակալ, Խորհրդային Միության Հերոս Իվան Իսակովը (Հովհաննես Իսահակյան) ծնվել է օգոստոսի 22-ին 1894 թ-ին` Լեռնային Ղարաբաղի Աթերք գյուղում: 1937-1938թթ. եղել է Բալթյան նավատորմի հրամանատար, 1938-1950թթ.` ՌԾՆ-ի ժողկոմի տեղակալ, 1941-1943 եւ 1946-1950թթ. եղել է Գլխավոր ծովային շտաբի պետ, Ծովային նավատորմի նախարարի տեղակալ: 1942 թ-ի հոկտեմբերի 4-ին Տուապսեի տակ Նովոռոսիսկի գործողության ժամանակ ծովակալ Իսակովը ծանր վիրավորվել էր: Ոտքի անդամահատության պատճառով դարձել էր հաշմանդամ: Սակայն բուժումից հետո շարունակել է իր աշխատանքը նավատորմում: Պարգեւատրվել է Լենինի 6 շքանշանով, Կարմիր Դրոշի 3 շքանշաններով, Ուշակովի 1-ն աստիճանի 2 շքանշաններով, Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի եւ Կարմիր Աստղի շքանշաններով եւ մեդալներով, նաեւ արտասահմանյան շքանշաններով: Մահացել է 1967թ. հոկտեմբերի 11-ին Մոսկվայում: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |