Արամ Կարապետյան. Ես կարծում եմ, որ մեր ամենաակտիվ գործողությունները դեռեւս առջեւում են28 սեպտեմբերի 2009 - 22:13 AMT PanARMENIAN.Net - «Մենք ակտիվորեն կմասնակցենք բոլոր այն միջոցառումներին, որոնք ուղղված են հայ-թուրքական արձանագրությունների ընդունման կասեցմանը»,-Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: Ըստ նրա, կուսակցությունը նաեւ ակտիվորեն կմասնակցի խորհրդարանական լսումներին` ցույց տալու համար, թե որքան են արձանագրությունները հակասում Հայաստանի շահերին: Անդրադառնալով համագործակցությանը Դաշնակցության հետ` Կարապետյանը հաղորդել է, որ այս պահի դրությամբ ներքին համաձայնեցվածության արդյունքում «Նոր ժամանակները» ստանձնել են բացատրական աշխատանքը, իսկ ակտիվ գործողությունները վարում է Դաշնակցությունը: «Սակայն ես կարծում եմ, որ մեր ամենաակտիվ գործողությունները դեռեւս առջեւում են»,-ասել է Կարապետյանը: «Նոր ժամանակների» նախագահը հավելել է, որ հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո, իշխանությունները կանեն ամեն ինչ, որպեսզի այդ փաստաթղթերը վավերացվեն ՀՀ ԱԺ կողմից: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |