«Յունիբանկ»-ն անցնում է արտարժույթի փոխարժեքների փոխհամաձայնեցված տարբերակին28 սեպտեմբերի 2009 - 22:14 AMT PanARMENIAN.Net - «Յունիբանկ» ՓԲԸ-ի 31 մասնաճյուղերումայսուհետ սահմանվելու են արտարժույթիփոխանակման շուկայականից առավել նպաստավորփոխարժեքներ, հաղորդում է բանկի հասարակայնության հետկապերի ծառայությունը: Հաճախորդներին ընձեռվելու է նաեւ փոխարժեքների սակարկման հնարավորություն: «Փոխարկային կորուստներից խուսափելու նպատակով, «Յունիստրիմ» դրամական փոխանցումների համակարգից օգտվող հաճախորդների համար, արտարժույթ փոխանակելիս սահմանվել են նաեւ որոշակի արտոնություններ», - նշվում է հաղորդագրության մեջ: Ինչպես նշել է «Յունիբանկ»-ի Վարչության նախագահի տեղակալ Սամվել Գրիգորյանը, «Յունիստրիմ» համակարգով դրամական փոխանցում ստացած հաճախորդից ռուսական ռուբլու առքը «Յունիբանկ»-ի ցանկացած մասնաճյուղում կկատարվի այդ օրվա դրությամբ բանկում սահմանված փոխարժեքից 0,05 դրամով բարձր փոխարժեքով: Իսկ եթե գումարը հաճախորդին ուղարկվում է Ռուսաստանի Դաշնությունից անմիջապես ՀՀ դրամով, ապա այս դեպքում փոխանցման միջնորդավճարը կազմում է 0%: Պարզապես փոխանցում կատարողը պետք է հանձնարարի ռուսաստանյան բանկի սպասարկող մենեջերին գումարը փոխանցել ՀՀ դրամով: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Մարությանը պատրաստ է հանդիպել Բագրատ սրբազանին՝ դրական է գնահատում յուրաքանչյուր դեմոկրատական խաղաղ պրոցես Նա նշել է, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը այլևս անելիք չունեն և պետք է հեռանան Ավինյան․ Ինչո՞ւ են ասֆալտի հետ կապված աննախադեպ խնդիրներ առաջացել Կա ասֆալտապատման միջին նորոգման ծրագիր, որը պատրաստվում են սկսել հունիսի 1-ից Իրանում 5 օրյա սուգ է․ ՀՀ նախագահն ու ԱԺ նախագահը ևս ցավակցել են Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին ԿԲ–ն շրջանառության մեջ է դրել «Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ» ոսկե հուշադրամը Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում |