ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՉՀԻՇԱՏԱԿՈՒՄԸ ԵԽԽՎ-ՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԶԵԿՈՒՅՑՈՒՄ ԱՌԱՋԱՑՐԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի պատվիրակությունը Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում իր դժգոհությունն է հայտնել ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովի անդամ, շվեյցարացի պատգամավոր Անդրեաս Գռոսի «Ինքնավար տարածաշրջանների դրական փորձը Եվրոպայում հակամարտությունների կարգավորման համատեքստում» զեկույցի առնչությամբ: Ինչպես գրում է Բաքվի «Էխո» թերթը, ադրբեջանական պատվիրակության ղեկավար Իլհամ Ալիեւը, մասնավորապես, առարկել է այն բանի դեմ, որ զեկույցում չի հիշատակվում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Դրան ի պատասխան Անդրեաս Գռոսը պարզաբանել է, որ տվյալ հարցով կա ԵԽԽՎ հատուկ զեկուցող եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը կդիտարկվի առանձին զեկույցում:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---