ԱՄՆ-ն կողմ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն առանց նախապայմանների28 սեպտեմբերի 2009 - 23:33 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպել է ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: Պետքարտուղարի խոսքերով, ԱՄՆ-ն ճիգեր կգործադրի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների բարելավման համար, որոնք պետք է կարգավորվեն առանց նախապայմանների եւ խելամիտ ժամկետում: «Մենք կշարունակենք աշխատել ՀՀ ԱԳ նախարարի եւ իհարկե նախագահի ու երկրի կառավարության հետ: Եւ մենք, իհարկե, սատարում ենք Հայաստանի ժողովրդավարության զարգացմանը: Մենք բարեկամներ եւ գործընկերներ ենք եւ պետք է նաեւ ընթանանք տնտեսական բարգավաճման ուղով», - ասել է ԱՄՆ-ի պետքարտուղարը: Նրա խոսքերով, դա փոխադարձ համագործակցություն է եւ այն կշարունակվի ու կխորանա այնքանով, որքանով Հայաստանը մեծ նվիրվածություն ցուցաբերի ժողովրդավարությանը Իր հերթին, Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել Հիլարի Քլինթոնին բովանդակալից զրույցի համար, որտեղ շոշափվել է հարցերի լայն շրջանակ` սկսած հայ-ամերիկյան հարաբերություններից մինչեւ տարածաշրջանային խնդիրները` շեշտ դնելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վրա, հաղորդում է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի մամլո ծառայությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Կիրանց-Աճարկուտ ճանապարհը հիմնանորոգվում է Այլ մանրամասներ հայտնի չեն Team Solutions-ը ներկայացրել է «Զանգեզոր» ծրագիրը 4Future Banking միջազգային համաժողովին Team Solutions-ը հանդիսանում է Թիմ ընկերությունների խմբի մաս Մարությանը պատրաստ է հանդիպել Բագրատ սրբազանին՝ դրական է գնահատում յուրաքանչյուր դեմոկրատական խաղաղ պրոցես Նա նշել է, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը այլևս անելիք չունեն և պետք է հեռանան Ավինյան․ Ինչո՞ւ են ասֆալտի հետ կապված աննախադեպ խնդիրներ առաջացել Կա ասֆալտապատման միջին նորոգման ծրագիր, որը պատրաստվում են սկսել հունիսի 1-ից |