Հիլլորի Քլինթոնն ու Ահմեդ Դավութողլուն քննարկել են հայ - թուրքական հարաբերությունները

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը Նյու Յորքում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութողլուին: Հանդիպման ընթացքում քննարկվել է հարցերի լայն ոլորտ` այդ թվում նաեւ հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը, իրավիճակն Աֆղանստանում, Իրանում եւ Մերձավոր Արեւելքում:



Հիլլարի Քլինթոնը նշել է, որ ինքը բարձր է գնահատում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման Անկարայի պատրաստակամությունը: Այս մասին հաղորդում է ԱՄՆ պետքարտուղարությունը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---