ԱԱ-2010 նախընտրական ռաունդի Թուրքիա-Հայաստան հանդիպումը կսպասարկի Շվեդիայի մրցավարական անձնակազմը

PanARMENIAN.Net - 2010թ. Աշխարհի գավաթի Թուրքիայի եւ Հայաստանի հավաքականների հանդիպումը կսպասարկի Շվեդիայի մրցավարական անձնակազմը` Մարտին Հանսոնի գլխավորությամբ: Նրան կօգնեն Հենրիկ Անդրենը եւ Ստեֆան Վիտբերգը: 4-րդ պաշտոնյա է նշանակվել Մարտին Ինգվարսոնը:



Թուրքիա-Հայաստան հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին, Բուրսա քաղաքաի «Աթաթուրք» մարզդաշտում երեւանյան ժամանակով 23:00-ին:



Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը 5-րդ նախընտրական խմբում 4 միավորով եզրափակում է սանդղակը եւ հոկտեմբերի 10-ին նախավերջին հանդիպումը կանցկացնի իսպանացիների հետ, որոնք արդեն ապահովել են իրենց ելքը ԱԱ-2010 եզրափակիչ փուլ եւ հավանական է, որ այդ հանդիպմանը ոչ օպտիմալ կազմով հանդես գան:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---