«IT ոլորտի միջազգային հեղինակություն» առաջին մրցանակը կհանձնվի 2009թ. նոյեմբերին30 սեպտեմբերի 2009 - 17:13 AMT PanARMENIAN.Net - «IT ոլորտի միջազգային հեղինակություն» առաջին մրցանակը կհանձնվի ընթացիկ տարվա նոյեմբերին: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է տնտեսական հարցերով Հայաստանի նախագահի խորհրդական Վահրամ Ներսիսյանցը: Նրա խոսքով, այդ մրցանակը շնորհվելու է անձամբ Հայաստանի նախագահի կողմից այն անձանց, ովքեր բացառիկ ավանդ են ներդրել աշխարհում բարձր տեխնոլոգիաների ոլորտում:Մրցանակը սահմանողներից մեկը` «Synopsys Հայաստան» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ռիչ Գոլդմանն իր հերթին նշել է, որ արդեն հայտնի է 2009 թվականի մրցանակակիրը, ընդ որում ժյուրին միաձայն է քվեարկել մրցանակը հենց այդ թեկնածուին հանձնելու օգտին, ում անունը լայն հասարակայնությանը հայտնի կդառնա միայն մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությանը: Ռիչ Գոլդմանը չի նշել նաեւ մրցանակին հավակնող մասնակիցների ընդհանուր թիվը` ասելով, որ թեկնածությունները եղել են Հյուսիսային Ամերիկայից եւ Արեւելյան Եվրոպայից: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |