«ReAnimania» փառատոնի երեք օրվա ընթացքում կցուցադրվի 250 անիմացիոն ֆիլմ30 սեպտեմբերի 2009 - 17:28 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 3-6-ը Հայաստանում առաջին անգամ տեղի կունենա «ReAnimania» միջազգային անիմացիոն կինոփառատոնը: Փառատոնի բացումը լայնամասշտաբ կլինի, սակայն անիմատոր Ռոբերտ Սահակյանցի մահվան կապակցությամբ համեստ կանցկացվի:«Մենք շատ ուրախ ենք երեւանյան «ReAnimania» միջազգային անիմացիոն կինոփառատոնի համագործակցության համար, որի շրջանակներում հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա ծանոթանալ Գերմանական անիմացիայի զարգացման պատմությանը: Կինոփառատոնը ավելի ճանաչված կդարձնի գերմանական մուլտիպլիկացիան», - սեպտեմբերի 30-ին կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանում Գերմանիայի դեսպանատան ներկայացուցիչ Մելանի Մոլթմանը: Իր հերթին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մշակույթի կցորդ Ժան-Պոլ Մարտենը նշել է. «Ընդամենը մեկ տարի առաջ կայացավ կոմիկսների եւ պլակատների փառատոնը, այնպես որ, մենք ունենք մեծ առաջխաղացում`անցումը անշարժ պատկերներից դեպի շարժականը: Իրականում այս փառատոնը կարող է ունենալ զգալի, եթե ոչ որոշիչ դեր տարածաշրջանում անիմացիայի զարգացման համար»: Գիտակցելով փառատոնի կարեւորությունը, մենք ապահովեցինք նրանում աշխարհի հայտնի ամերիկյան անիմատորներից մեկի` Մաքս Հաուերդի մասնակցությունը: Ես վստահ եմ, որ փառատոնում առաջատար անիմացիայի վարպետներից մեկի ներկայությունը կցուցաբերի փոխադարձ ստեղծագործական եւ բարոյական աջակցություն», - ընդգծել է ՀՀ-յում Գերմանիայի դեսպանատան հասարակության հետ կապերի տեղակալ Սյուզան Բրեյդենսթայը: ՀՀ-ում Բրազիլիայի փոխհյուպատոս Հովսեփ Սեֆերյանը իր հերթին նշեց, որ «ReAnimania» փառատոնի կայացումը, որպես երեխայի ծնունդ: «Իսկ ամեն երեխա կնքահոր կարիք ունի, որի դերը այս դեպքում ստանձնում են դեսպանատները, որոնք համագործակցում են փառատոնի կազմակերպիչների հետ: Ինձ համար, որպես հայի, որը ներկայացնում է Բրազիլիան կրկնակի հաճելի է իրականացնել «Դեմքեր երրորդ մոլորակից» համատեղ նախագիծը», - ավելացրել է նա: Փառատոնին կմասնակցեն ավելի քան 31 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում նաեւ` Ֆրանսիայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Իտալիայից, Մալիից, Իրանից, Ուկրաինայից եւ այլն: 250 ֆիլմ կցուցադրվի երեք օրվա ընթացքում: Փառատոնի մրցանակային ծրագրում ներառվել են 5 լիամետրաժ եւ 70 կարճամետրաժ ֆիլմ, որոնք կպայքարեն հաղթանակի համար հետեւյալ անվանակարգերում` «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ», «Լավագույն լիամետրաժ ֆիլմ», «Լավագույն դիպլոմային աշխատանք», «Լավագույն հեռուստատեսային սցենար», «Հանդիսատեսի համակրանքի մրցանակ», «ՀՀ ԱԳ նախարարության մրցանակ», «Հատուկ մրցանակ երեխաներից»: Բացի այդ, «ReAnimania» փառատոնի շրջանակներում կկայանան հետեւյալ երեւանյան պրեմիերաները` Արի Ֆոլմանի (Իսրայել) «WALTZ WITH BASHIR»-ը, Նանա Ֆելիի (ԱՄՆ) «SITA SINGS THE BLUES»-ը, Բիլ Ֆլիմփտոնի (ԱՄՆ) «IDIOTS AND ANGELS»-ը, Մարժան Սատրապի եւ Վինսենթ Պարոնի (Ֆրանսիա) «Պերսեպոլիսը»: «ReAnimania» փառատոնը համագործակցում է Annecy անիմացիոն կինոփառատոնի, Շտուտգարդի կինոփառատոնի, Aardman Studio-ի, «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հետ եւ այլոք: Փառատոնը նվիրված է 3D անիմացիայի հիմնադիր Ալեքսանդր Շիրինյանի հիշատակին: Այդ փառատոնը կանցկացվի ամեն տարի: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |