Վիսենտե Դել Բոսկեն հոկտեմբերի 2-ին կհրապարակի Իսպանիայի հավաքականի կազմը Հայաստանի հետ կայանալիք հանդիպմանը

PanARMENIAN.Net - Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն հոկտեմբերի 2-ին կհրապարակի Իսպանիայի հավաքականի կազմը ԱԱ-2010 առաջիկա հանդիպումներին Հայաստանի եւ Բոսնիայի հավաքականների հետ:



Ինչպես հաղորդում է Իսպանիայի Ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, հոկտեմբերի 6-ին Իսպանիայի Ֆուտբոլի ֆեդերացիայի կենտրոնակայանում կորոշվի հավաքականի հիմնական կազմը առաջիկա հանդիպումներին:



Հիշեցնենք, որ Հայաստան-Իսպանիա նախընտրական հանդիպումը կկայանա հոկտեմբերի 10-ին Երեւանում` «Հանրապետական» մարզադաշտում եւ կմեկնարկի երեւանյան ժամանակով 21:00-ին:
 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---