«ՏՆԿ - քսանյութեր» ընկերությունը ամրապնդել է իր դիրքերը հայկական շուկայում30 սեպտեմբերի 2009 - 23:08 AMT PanARMENIAN.Net - «ՏՆԿ - քսանյութեր» ընկերությունը չունի ոչ մի խնդիր հայկական շուկայում: Այս մասին Երեւանում հայտնել է «ՏՆԿ - քսանյութերի» գլխավոր տնօրեն Մաքսիմ Խորոշենկովը: «Հայաստանում մեր ընկերությունը գործում է արդեն երեք տարի, եւ այդ ժամանակահատվածում մենք հասել ենք լավ արդյունքների»,- ընդգծել է Խորոշենկովը:Նրա խոսքերով, հայկական շուկան ունի շատ առանձնահատկություններ: Նա նկատել է, որ Հայաստանի շուկայում մասնաբաժին նվաճելը ավելի բարդ է, քանի որ երկիր ներմուծվում է մեքենայի յուղերի ապրանքանիշերի շատ մեծ քանակ: «Այսօր Հայաստանում մեր գործընկերն է «Նակոյլ» ՍՊԸ-ն եւ մեզ ամբողջովին ձեռնատու է այն մոտեցումը, որով առաջնորդվում է այդ ընկերությունը»,- նշել է նա: Իր հերթին «Նակոյլ» ընկերության տնօրեն Սուրեն Մխիթարյանը նշել է, որ «ՏՆԿ - քսանյութեր» ընկերության մասնաբաժինը կազմում է մոտ 4-5%: «Ամսեկան Հայաստանում ծախսվում է մոտ 2500 տոննա յուղ, որից մեր ապրանքի քանակը կազմում է ընդամենը 50 տոննա»,- հայտարարել է Մխիթարյանը: «ՏՆԿ - քսանյութեր» ընկերությունը մասնագիտացվում է քսանյութերի ու հատուկ հեղուկների արտադրանքի եւ մարքեթինգի վրա, որոնք նախատեսված են ուղեւորատար եւ կոմերցիոն տրանսպորտի, նաեւ արդյունաբերական սարքավորումների լայն շրջանակի համար: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |