Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Եվրոպայի մի շարք երկրների իր գործընկերների հետ

PanARMENIAN.Net - Նյու Յորքում ընթացող աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է հունգարացի իր գործընկերՊետերԲալաշի հետ հանդիպման ժամանակ Էդվարդ Նալբանդյանը քննարկեց Հայաստանի Նախագահի Հունգարիա կատարելիք պաշտոնական այցելության նախապատրաստական աշխատանքները: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկկողմ հարաբերությունների եւ միջազգային կազմակերպություններում համագործակցության, Հայաստան - Եվրոպական միություն հարաբերությունների, Հարավային Կովկասի խնդիրների, Եվրոպական միությունում ընթացող գործընթացների շուրջ:



Երկու երկրների համագործակցությունը եւ զարգացման հեռանկարները, տարածաշրջանային հարցերն ու միջազգային կազմակերպություններում փոխգործակցությունն էին Հայաստանի եւ Պորտուգալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Ժաո Գեմեշ Կրավինհոյի հանդիպման գլխավոր թեմաները: Զրուցակիցները քննարկեցին իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, տնտեսական համագործակցության զարգացմանը, մշակույթի եւ տուրիզմի ոլորտներում կապերի ամրապնդմանն առնչվող հարցեր:



Այցի ընթացքումՀայաստանիարտաքին գործերինախարարը հանդիպեց նաեւ Ամերիկայի հրեականկոմիտեիներկայացուցիչներին: Զրույցիընթացքումարծարծվեցին Հայաստան Իսրայել հարաբերությունները, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---