Հայ հանրությունը պետք է ավելի շատ իրազեկվի հայ-թուրքական հարաբերությունների մասին

PanARMENIAN.Net - «Այնպիսի տպավորություն է, որ, որքան էլ մենք փորձենք իրազեկել մեր հանրությանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին, այնուամենայնիվ, այստեղ մենք դեռեւս շատ անելիք ունենք»,-ասել է ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն այսօր ՀՀ նախագահի հանդիպմանը Հայաստանի հանրային խորհրդի անդամների հետ:



Ըստ Սաֆրաստյանի, շատ քաղաքացիներ լիարժեք տեղեկատվություն չունեն եւ այդ հարցի մասնագտների հետ կենդանի շփման կարիք ունեն: «Այս շաբաթների ընթացքում մենք չկարողացանք այնպես օգտագործել տեղեկատվական դաշտը, որ մեր հանրությունը լիարժեք տեղեկություններ ստանար ՀՀ արտաքին քաղաքականության մասին, որն ուղղված է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը»,-ասել է թուրքագետը:



Սաֆրաստյանը նաեւ կարեւորել է ՀՀ նախագահի համահայկական ուղեւորությունը եւ նշել է, որ այժմ շատ կարեւոր է խոսել Սփյուռքի հետ այդ հարցի շուրջ, քանի որ նրանց գոյության հիմքում կորուսյալ հայրենիքի գաղափարն է եւ պատմական արդարության վերականգնումը Հայոց ցեղաասպանության ճանաչման ճանապարհով: «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը որոշ չափով կարող է վնասել սփյուռքահայերի ինքնության պահպանմանը»,-պարզաբանել է Սաֆրաստյանը:



Նա նաեւ հավելել է, որ նման հանդիպումները սփյուռքում հարկավոր է որքան հնարավոր է հաճախ անցկացնել եւ այնպես անել, որ Սփյուռքը ներգրավվի Հայաստանում քաղաքական որոշումների ընդունման գործընթացում:
 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---