Հռոմում տեղի ունեցավ «Արմավիա» ընկերության Երեւան-Հռոմ-Երեւան ուղիղ չվերթի բացման պաշտոնական արարողությունը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 30-ին Հռոմի«Լեոնարդո դա Վինչի» օդանավակայանի«ՍալաԲլու» սրահումտեղի ունեցավ Արմավիա ընկերության կողմից իրականացվող Երեւան-Հռոմ-Երեւան ուղիղ չվերթի բացման պաշտոնական արարողությունը:



«Որպես դեսպան, ես դրական եմ գնահատում այս չվերթի բացումը, քանի որ պատմական իրադարձություն է, որը միմյանց է մերձեցնում երկու հինավուրց ժողովրդների` հայերին ու իտալացիներին, որոնք միշտ բարեկամական հարաբերություններ են ունեցել միմյանց հետ»,-PanARMENIAN.Net ի թղթակցին է ասել Հռոմում Հայաստանի դեսպան Ռուբեն Կարապետյանը Իտալիայում տեղի ունեցած պաշտոնական արարողության ժամանակ:



Ըստ նրա, Հռոմում հայերը բացառիկ ներկայություն ունեն, իսկ ընդհանրապես Իտալիայում չկա մի քաղաք, որտեղ հնարավոր չլինի հայկական հետք գտնել: Այս համատեքստում նա հավելել է, որ Իտալիայի ժողովրդի արվեստն ու մշակույթը եւս անդրադարձել են հայերի վրա` սկսած ճարտարապետությունից եւ վերջացրած ամենատարբեր ոլորտներով: «Բնակաբանար, այս իրադարձությունը լավ խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների զարգացման համար տնտեսական, մշակութային եւ զբոսաշրջության ոլորտներում»,-ասել է Կարապետյանը:



Միջոցառմանը մասնակցել են նաեւ Հռոմի քաղաքապետարանի, «Հռոմի օդանավակայաններ» ընկերության փոխնախագահը, ինչպես նաեւ պաշտոնատար այլ անձնք:



Այնուհետեւ ներկաների առջեւ ելույթ ունեցան հատուկ այս միջոցառման համար Հայաստանից ժամանած փողային գործիքների ու «Միկա» պարային համույթները եւ վաստակավոր դուդուկահար Գեորգի Մինասովը:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---