Հայաստանի ոստիկանությունը մեկնարկել է «Պահպանենք երթեւեկության կանոնները» նշանաբանով ծրագիրը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 1-ին Հայաստանի ոստիկանությունը մեկնարկել է «Պահպանենք երթեւեկության կանոնները» նշանաբանով ծրագիրը, որը ուղղված է ապահովելու հետիոտների կողմից երթեւեկության կանոնների պահպանումը:



«Մեր նպատակն է` ոչ թե տուգանել, այլ ապահովել անվտանգ ճանապարհային երթեւեկությանը»,- հայտարարել է ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային բաժնի պետ, գնդապետ Նորիկ Սարգսյանը: Նրա խոսքերով, ոստիկանությունը կանի ամեն ինչ, որպեսզի հետիոտները հատեն ճանապարհը համաձայն կանոնների, առավել եւս, որ անցումների 90 % նշագծված է:



« Ընթացիկ տարվա 8 ամսվա ընթացքում Հայաստանում գրանցվել է 447 հետիոտների վրաերթ` որոնցից 86-ը մահացու ելքով: Կարող եմ հավաստիացնել, որ դեպքերի 50%-ը կատարվում է հետիոտնի մեղքով», - ասել է Սարգսյանը:



Հետիոտնի կողմից երթեւեկության կանոնները խախտելու դեպքում նախատեսված է տուգանք 3000 դրամի չափով, իսկ չվճարման դեպքում խախտողները բերման կենթարկվի ոստիկանության բաժանմունք` անձը հաստատելու համար:



Կանոնները խախտողները կկարողանան վճարել տուգանքը մեկ ամսվա ընթացքում` եթե ոչ, ապա տվյալ գումարը կբռնագանձվի դատական կարգով: Կպատժվեն նաեւ ավտոմեքենաների վարորդները, որոնք չեն զիջի ճանապարհը հետիոտներին: Տվյալ դեպքի համար նախատեսված է 20.000 դրամ տուգանք:
 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---