Հայաստանին ու Սփյուռքին անկեղծ երկխոսություն է հարկավոր 1 հոկտեմբերի 2009 - 14:09 AMT PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Իտալիայի հայերի միությունը նույն մտավախություններն ունի, ինչ Սփյուռքի մյուս ներկայացուցիչները: Այդ մասին Իտալիայում լրագրողներին է հայտարարել Իտալիայի հայերի միության նախագահ Պայքար Սվազլյանը: Նրա խոսքերով, Սփյուռքի համար այնքան էլ հասկանալի չէ Հայաստանի նոր քաղաքականությունը եւ ՀՀ կառավարությունը պարտավոր է առավել հստակ պարզաբանել իր գործողությունները: Նա նաեւ նշել է, որ սփյուռքահայերի մտավախությունները շատ խորը արմատներ ունեն: «Բանը ոչ թե հայ-թուրքական երկխոսությունը մերժելու մեջ է, այլ այն մանրամասների եւ մասնակի հարցերի մեջ, որոնք պարզաբանման կարիք ունեն», ասել է Սվազլյանը: «Երկխոսության միջոցով Հայաստանն ու Սփյուռքը կկարողանան հասկանալ, թե ինչու են ՀՀ իշխանություններն այս ուղին ընտրել»,-ասել է նա` հավելելով, որ այն բացասական զգացմունքները, որոնք տարիներով կուտակվել են Թուրքիայի հանդեպ, հնարավոր չէ վերացնել մի քանի օրվա ընթացքում: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Լեմկինի ինստիտուտը կոչ է արել ՄԱԿ-ին չեղարկել Ադրբեջանի՝ որպես COP29–ի ընդունող երկիր լինելու որոշումը Հաշվի է առնվել «Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը» Լիզինգ առանց տոկոսադրույքի՝ ֆերմերներին ու գործարարներին Ակբա Լիզինգը պետական աջակցության ծրագրի շրջանակում տրամադրում է Հայաստանի գյուղտեխնիկայի մոտ 60%-ը։ ԱՕԿՍ-ի շենքը վարձով կտրվի ամսական մոտ 15․4 մլն դրամով Մրցույթ կհայտարարվի Սանահին կայարանի հետ հետիոտնային կապը վերականգնվել է Վերակառուցվել է հետիոտնային կամուրջը |