Հայ-թուրքական արձանագրություններն ավելի շուտ թուրքամետ են, քան հայանպաստ 1 հոկտեմբերի 2009 - 14:33 AMT PanARMENIAN.Net - «Այս քննարկումները վերաբերվում են ոչ թե բուն հայ-թուրքական հարաբերություններին, այլ Արձանագրություններին»,-հայտարարել է «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը: Նրա խոսքերով, ցանկացած հարցադրում այն մասին, թե սահմանը չի կարող փակ մնալ եւ հարեւանների հետ պետք է լավ հարաբերություններ ունենալ, շեղում է խնդրի էությունից: Նա նաեւ նշել է, որ Հայ-թուրքական արձանագրությունները իրավական փաստաթուղթ են, եւ եթե անընդունելի է գոնե մեկ կետը, կնշանակի, անընդունելի է ամբողջ փաստաթուղթը: «Ելնելով նրանից, որ Արձանագրությունները հակասում են ՀՀ Սահմանադրությանը եւ սահմանափակում են Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված մեր ջանքերը, ես դեմ եմ այդ Արձանագրությունների ստորագրմանը»,-ասել է «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |