Հոկտեմբերի 1-ին նշվում է Երաժշտության միջազգային օրը

PanARMENIAN.Net - 1975թ. ի վեր ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ հոկտեմբերի 1-ի հռչակվել է Երաժշտության միջազգային օր: Օրվա նախաձեռնողներից մեկը կոմպոզիտոր Դմիտրի Շոստակովիչն է:



Սակայն երաժշտությանը մարդկությունը ծանոթ է դեռ վաղնջական ժամանակներից: Աֆրիկայի քարանձավներում պահպանվել են վաղուց վերացած ցեղերի ժայռապատկերներ, որտեղ պատկերված են մարդիկ երժշտական գործիքներով: Միջնադարյան Հայաստանում երաժշտությունը գրառում էին խազերի միջոցով: Հին հայկական նոտագրությունը կիրառվել է արդեն 8-րդ դարում:



Խազերի վրա հիմնված նոտագրությունը սերում է պալեոբյուզանդական ժամանակներից: Գոյություն ունեն շուրջ 40 հիմնական եւ 20 օժանդակ նշաններ: Խազերը կոնկրետ նշանակություն են ստանում շարականի ժանրից եւ ձայնից կախված: Առաջանալով 8-9-րդ դարերում, խազերի համակարգը զարգացավ 12-13 դարերում պատմական Հայաստանում , իսկ 12 դ.` Կիլիկյան Հայաստանում: 15-րդ դարից խազերի զարգացումը դադարեց, եւ այն շուտով մոռացության մատնվեց: 19-20թ. վերջում եվրոպացի ու հայ գիտնականները սկսեցին ուսումնասիրել միջնադարյան հայ նոտագրությունը, հատկապես մեծ է Կոմիտասի ավանդը: Այժմ խազերի ուսումնասիրությամբ է զբաղվում Մատենադարանը:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---