Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը կոչ է անում Վաշինգտոնին դադարեցնել ճնշումը Հայաստանի հանդեպ

PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) նախագահ Քեն Խաչիկյանը կոչ է արել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին դադարեցնել Վաշինգտոնի ճնշումը Հայաստանի հանդեպ` հորդորելու համար Երեւանին ստորագրել Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները: Այդ մասին ասվում է PanARMENIAN.Net ի ստացած ANCA-ի հաղորդագրության մեջ: Նամակում Ք.Խաչիկյանը ԱՄՆ հայ համայնքի մտահոգությունն է հայտնել` նշելով, որ Արձանագրությունների ստորագրումը ոչ միայն հարցականի տակ է դնում Հայոց ցեղասպանության փաստը, այլ նաեւ վտանգում է Հայաստանի անվտանգությունն ու Լեռնային Ղարաբաղի անկախությունը եւ ոտնահարում է հայ ժողովրդի անկասելի իրավունքները:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---