Երեւանում տեղի կունենա համերգ-հանդիսություն` նվիրված Ջինիշյան հիշատակի հիմնադրամի 15-ամյակին 1 հոկտեմբերի 2009 - 18:31 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 8-ին Երեւանում տեղի կունենա համերգ-հանդիսություն` նվիրված Ջինիշյան հիշատակի հիմնադրամի 15-ամյակին: Ողջույնի խոսքով հանդես կգան Ջինիշյան հիշատակի հիմնադրամի Ամերիկայի խորհրդատվական կոմիտեի ատենապետ Մայքլ Հարությունյանը, հիմնադրամի նախագահ Վիկտոր Մաքրաին եւ հիմնադրամի գործադիր տնօրեն Էլիզա Մինասյանը: Համերգին ներկա կլինի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Պատվավոր հյուրերի ելույթներից հետո տեղի կունենա «Բարեկամություն» պարի պետական համույթի համերգը: Ջինիշյան հիշատակի հիմնադրամը բարեգործական կազմակերպություն է, որի առաքելությունն է սատարել ծանր պայմաններում հայտնված հայերին: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |