Հայ շախմատիստները հաղթանակ են տարել Ադրբեջանի հավաքականի նկատմամբ 1 հոկտեմբերի 2009 - 20:41 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի շախմատի պատանեկան հավաքականը (մինչեւ 16 տարեկան) սեպտեմբերի 24-հոկտեմբերի 3 թուրքական Ահիսար քաղաքում ընթացող Շախմատի համաշխարհային պատանեկան օլիմպիադայի 8-րդ տուրում հերթական հաղթանակն է տարել` այս անգամ 1,5-2,5 հաշվով Ադրբեջանի հավաքականի նկատմամբ:Հայկական հավաքականին հաղթանակ բերեց Հայկ Վարդանյանը, որը առավելության հասավ Զաուր Մամմադովի հանդեպ: Բոլոր մնացած պարտիաները ոչ ոքի ավարտվեցին: Սա Հայաստանի հավաքականի հինգերորդ հաղթանակն է Օլիմպիադայում եւ երրորդն անընդմեջ. 6-րդ տուրում հայկական ընտրանին 3:1 հաշվով ջախջախեց Անգլիայի հավաքականին, իսկ 7-րդ տուրում 3,5-05, հաշվով պարտության մատնեց Վրաստանի հավաքականին: Հիշեցնենք, որ հայկական ընտրանին առաջին երեք տուրերում հանդիպումներ ունեցավ թուրքական թիմերի հետ, որոնցից մեկի հետ ոչ ոքի խաղաց, մյուս երկու թիմերի նկատմամբ հաղթանակ տարավ, իսկ 4-րդ ու 5-րդ տուրերում նվազագույն հաշվով զիջեց համապատասխանաբար Ռուսաստանի եւ Հունգարիայի հավաքականներին: Հայաստանի հավաքականը 8 տուրերից հետո 20,5 միավոր է հավաքել եւ այժմ երրորդ տեղն է զբաղեցնում մրցաշարային սանդղակում: Առաջատարի դիրքում 22,5 միավորով Ռուսաստանի եւ Հնդկաստանի հավաքականներն են: Օլիմպիադային մասնակցում են 22 թիմեր, որոնց թվում` 6 թիմ Թուրքիայից: Հայ շախմատիստները 9-րդ տուրում ուժերը կչափեն առաջնության առաջատարներից մեկի` Իտալիայի հավաքականի հետ: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ |