Թուրքմենստանը կրկին վիճում է Բաքվի հետ Կասպից ծովի հանքավայրերի համար 1 հոկտեմբերի 2009 - 20:58 AMT PanARMENIAN.Net - Թուրքմենստանի նախագահը սպառնում է Միջազգային դատարանում դատի տալ Բաքվին` վիճելի ծովային հանքավայրերի համար: Թուրքմենստանն անօրինական է համարում Կասպից ծովի վիճելի հանքավայրերի շահագործումը Բաքվի կողմից: Ինչպես հաղորդում են թուրքմենական պաշտոնական ԶԼՄները` այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Աշխաբադում հայտարարել է նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը: Բերդիմուհամեդովի կարծիքով` միջազգային չափանիշների համաձայն, մինչ իրավական որոշման ընդունումը, ցանկացած տեսակի միակողմանի նախապատրաստական աշխատանքների անցկացումը Կասպից ծովի հանքավայրերում անօրինական է: Ընդ որում Թուրքմենստանի ղեկավարը նշել է, որ Ադրբեջանն արդեն իրականացնում է ածխածնային հումքի ակտիվ հայթայթում այն հանքավայրերից, որոնց հավակնում է նաեւ Թուրքմենստանը: Բերդիմուհամեդովի խոսքերով, եթե մերձկասպյան երկրները չգան ընդհանուր փոխընդունելի որոշման կապված Կասպից ծովի միջին բաժանարար գծի աշխարհագրական ստույգ կորդինատների հետ, ապա անհնար կլինի կարեւորագույն հարցերի լուծումը` կապված Կասպից ծովի կարգավիճակի որոշման, իր հարստությունների յուրացման, կենսապաշարների հսկման եւ նավագնացության զարգացման հետ: Թուրքմենիայի նախագահը հիշեցրել է, որ հանձնարարել է համապատասխան գերատեսչություններին պատրաստել անհրաժեշտ փաստաթղթերը` վիճելի ծովային հանքավայրերի հարցը միջազգային դատարան փոխանցելու համար: Պետության ղեկավարը գտնում է, որ սա խոսում է Թուրքմենստանի հարցերը քաղաքակիրթ ձեւով լուծելու տարբերակին հակված լինելու մասին: Ընդ որում Բերդիմուհամեդովն ընդգծեց, որ իր երկիրը նախօրոք հայտարարում է, որ պատրաստ է ընդունել միջազգային դատարանի ցանկացած որոշում: Պետության ղեկավարի կարծիքով նման դիրքորոշումը խոսում է այն մասին, որ Թուրքմենստանը կողմ է հանդես գալիս մերձափնյա երկրների միջեւ վստահության մթնոլորտի, եւ Կասպից ծովի միջազգային քաղաքական եւ տնտեսական համագործակցության զարգացման համար: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |