Աշոտ Ավանեսյան. Փակ սահմանը ոչ ոքի համար շահավետ չէ

PanARMENIAN.Net - Փակ սահմանը ոչ ոքի համար շահավետ չէ, քանի որ արգելակում է մեր հայրենիքի տնտեսական զարգացումը: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի Ազգությունների ու կրոնի գծով պետական կոմիտեին կից ազգային փոքրամասնությունների համաուկրաինական խորհրդի ղեկավար Աշոտ Ավանեսյանը` մեկնաբանելով հայ-թուրքական հարաբերությունների հաստատման գործընթացը:



Նրա խոսքերով, բազմամյա դիմակայությունը Թուրքիայի ու Հայաստանի միջեւ ոչ մի խնդիր չլուծեց: «Այսօր ՀՀ կառավարությունը խելամիտ քայլ է կատարում, հակամարտությունը տեղափոխելով բանակցությունների դաշտ: Ըդն որում առանց նախապայմանների, իսկ Ցեղասպանության հարցն ընդհանրապես քննարկման կամ շահարկումների առարկա չէ: Արձանագրությունները չեն հանում Թուրքիայից պատասխանատվությունը գործած Ցեղասպանության համար: Սխալվում են նրանք, ովքեր համարում են, թե իբր Սփյուռքը ընդվզում է «Արաձանգրությունների դեմ», հիմնական աղմուկը բարձրացնում է մի հայտնի քաղաքական ուժ այն համայնքներում, որտեղ կա արտաքին ազդեցություն: Փառք Աստծո, Ուկրաինայում հայկական համայնքն ազատ է արտաքին ազդեցություններից: ՀՀ նախագահի այցերը հայկական համայնքներ եւ արձանագրությունների լայն քննարկումն իմաստուն որոշում են, հարկավոր է հաշվի առնել Սփյուռքի կարծիքն ու համատեղ ջանքերով հզոր տերություն կառուցել», հայտարարել է քաղաքական գործիչը, հաղորդում է Analitika.at.ua-ն:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---