Պատմական հարցերի ենթահանձնաժողովը չի դնում հարցականի տակ Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Պատմական հարցերի ենթահանձնաժողովի ստեղծումով, որի գլխավոր խնդիրն է` հայ եւ թուրք ժողովրդների փոխվստահության վերականգնումը եւ երկխոսությունը պատմական հարթությունում, Հայոց ցեղասպանության հարցը ոչ մի կերպ չի դրվում կասկածի տակ: Այս մասին այսօրվա խորհրդարանական լսումներում նշել է ՀՀ ԱԴ նախարար Էդվարդ Նալբանդյանը, պատասխանելով պատգամավորների այն հայտարարություններին, որ պատմական հարցերի ենթահանձնաժողովի ստեղծմամբ կասկածի տակ է դրվում Հայոց ցեղասպանությունը:



ՀՀ ԱԳ նախարարը ընդգծել է, որ ենթահանձնաժողովի ձեւավորմամաբ ստեղծվում են այնպիսի պայմաններ են, որոնց դեպքում երկու երկրների փորձագետները միջազգայնագետների հետ միասին կարող են քննարկումներ անցկացնել: «Ենթահանձնաժողովը չունի այլ մանդատ եւ ժամանակային սահմանափակումներ, քանի որ մենք գիտենք, որ այդ գործընթացը կարող է շատ երկար ձգձգվել, որի արդյունքում մեր երկրների հասարակությունը կարող է գալ ընդհանուր հայտարարի», - ընդգծել է Նալբանդյանը:



Նա նաեւ ընդգծել է, որ Հայաստանը երբեք չի կասեցնի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը եւ երբեք չի դնում այդ փաստը կասկածի տակ:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---