Անհրաժեշտության դեպքում ՀՀ ԱԺ կարող է ապավավերացնել հայ-թուրքական Արձանագրությունները 2 հոկտեմբերի 2009 - 16:58 AMT PanARMENIAN.Net - «Նախքան հայ-թուրքական Արձանագրությունների վավերացումը երկու երկրների խորհրդարաններում բավական ժամանակ կա, եւ դա կապված է այն գործընթացների հետ, որոնք տեղի են ունենալու նախքան վավերացումը: Այսինքն չի կարելի այժմ շտապողական կարեպով կանխատեսել, թե ինչ կերպ դա կարվի եւ ով առաջինը կվավերացնի Արձանագրությունները»,- այդ մասին հայտնել է Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ)խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին:Սահակյանի խոսքով, եթե հանկարծ վտանգ առաջանա, որ ՀՀ ԱԺ կողմից այդ փաստաթղթերը վավերացնելուց հետո Թուրքիան մտադիր չէ դրանք վավերացնել, ապա Հայաստանի խորհրդարանը կարող է ցանկացած միջազգային պայմանագիր հետ կանչելու մասին օրենք ընդունել: «Այսինքն եթեԹուրքիայի խորհրդարանը չվավերացնի հայ-թուրքական Արձանագրությունները մեր վավերացումից հետո, մենք հանգիստ կարող են դրանք չեղյալ հայտարարել»,- ընդգծել է Սահակյանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |