3-4 տարի հետո Հայաստանը կկարողանա գինի արտահանել եվրոպական շուկաներ

PanARMENIAN.Net - 3-4 տարի հետո Հայաստանը կկարողանա գինի արտահանել եվրոպական շուկաներ, PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է «Հայ գինեգործների միավորման» նախագահ, «Մառան» ընկերության տնօրեն Ավագ Հարությունյանը: «Հայկական գինին կկարողանա մրցակցել միջին մակարդակից ցածր հատվածում` մեկ շշի համար 3-5 եվրո», ասել է նա:



Այդ ենթատեքստում, երկրի գլխավոր գինեգործը ավելացրել է, որ մի քանի խոշոր գործարանները արդեն ձեռք են բերել ժամանակակից սարքավորումներ արտադրվող գինու որակի բարելավման համար: Մինչ այդ գործարանները ձեռք էին բերում սարքավորումներ միայն կոնյակի արտադրման համար: «Համաշխարհային ճգնաժամը բերեց նրան, որ գինեգործները սկսեցին ուշադրություն դարձնել գինու արտադրության վրա, քանի որ այդ ոլորտում վնասները ավելի քիչ են, քան կոնյակի արտադրման մեջ` համարյա երկու անգամ», - նշել է նա:



Գործարանների թվում, որոնք ձեռք են բերել ժամանակակից սարքավորումներ, Հարությունյանը նշել է Արմավիրի, Պռոշյանի գինու գործարանները եւ մի քանի փոքր ընկերություններ:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---