Հարավային Կովկասը չպետք է տարածաշրջանի խնդիրների լուծման սպասի համաշխարհային խաղացողներից 2 հոկտեմբերի 2009 - 19:23 AMT PanARMENIAN.Net - Անդրկովկասի երկրները չպետք է տարածաշրջանի խնդիրների լուծման սպասեն համաշխարհային խաղացողներից: Այդ մասին Երեւանում բացված «Անվտանգությունը Հարավային Կովկասում. տարածաշրջանի ժողովուրդների շահերի իրականացումը» միջազգային համաժողովի շրջանակներում հայտնել է Համաշխարհային անվտանգության ինստիտուտի (ԱՄՆ) ռուսական եւ ասիական ծրագրերի տնօրեն Նիկոլայ Զլոբինը: «Այսօր Հարավային Կովկասի երկրների դերն ու պատասխանատվությունը փոխվում է: Համաշխարհային խաղացողները կորվրել է միջազգային օրակարգի մենատիրությունը, եւ տարածաշրջանի երկրների քաղաքական վերնախավը հնարավորություն ունի աշխարհում որոշելու իր տեղը»,- հայտնել է քաղաքագետը: Նրա խոսքով, եթե Կովկասին չհաջողվի դուրս գալ այդ փակ օղակից, ապա նա «օտար շահերի հավերժ գերին» կմնա:Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |