Հայաստան-Սփյուռք երկխոսության մեջ չպետք է չհասկացվածություն, չխոսված բաներ լինեն 2 հոկտեմբերի 2009 - 19:52 AMT PanARMENIAN.Net - Բոլորը պետք է գիտակցեն, որ Սփյուռքը Հայաստանի իրականության կարեւոր մաս է: Այդ մասին «Armenian Reporter»-ին տված հարցազրույցում հայտնել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` մեկնաբանելով իր կողմից նախաձեռնված համահայկական ուղեւորությունը աշխարհի խոշորագույն հայկական համայնքներ: «Իմ գլխավոր ազդակը Սփյուռքին չէ ուղղված, այլ` աշխարհին: Հայաստանի շուրջ յոթը միլիոն դեսպաններ` աշխարհի տարբեր երկրներում, կապում են Հայաստանն արտերկրի հետ անտեսանելի թելերով եւ լարերով: Մենք` Հայաստանն ու Սփյուռքը, մեկ ընտանիք ենք»,- նշել է պետության ղեկավարը: Նա ավելացրել է, որ ուղղակի ուզում է խոսել «սփյուռքահայ մեր եղբայրների եւ քույրերի հետ», լսել նրանց կարծիքը եւ խորհրդակցել նրանց հետ: «Ի սկզբանե, երբ մեր կողմից դրվում էր երկու արձանագրությունների շուրջ հանրային քննարկումներ անցկացնելու խնդիրը, այն ինձ համար միանշանակորեն ենթադրում էր նաեւ քննարկումներ Հայկական Սփյուռքում: Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը հայ-թուրքական հաշտեցման միայն մեկ մասն է, եւ Հայաստան-Սփյուռք երկխոսության մեջ չպետք է լինեն չհասկացվածություն, չխոսված բաներ»,- ասել է Սերժ Սարգսյանը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Սահմանվել է անկած, ոչնչացված կամ սանիտարական սպանդի ենթարկված կենդանիների փոխհատուցման կարգը Դա թույլ կտա հետագայում գնահատել և կառավարել վարակիչ հիվանդությունների ներթափանցման և տարածման ռիսկերը «Արամ Խաչատրյան» համերգասրահը կվերանորոգվի․ Մոտ 123 մլն դրամ կհատկացվի Նախատեսվում է ունենալ նաև փոքր սրահ՝ առանձին մուտքով Fastex-ը կազմակերպել է Cerebrum Intellectus-ի առաջին շրջանավարտների հետ հանդիպումը Cerebrum Intellectus-ի առաջիկա դասընթացներին մասնակցելու համար գրանցման մեկնարկը նույնպես տրվել է Սանոսյան․ Մ6 ճանապարհը բաց է, բայց պետք է զգույշ երթևեկել՝ վնասված հատվածներ դեռ կան Նա նշել է, որ մաքրման հիմնական աշխատանքներն արվել են |