Այսօր Հայաստանը գլոբալ ասպարեզ դուրս գալու շանս ունի 2 հոկտեմբերի 2009 - 20:06 AMT PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանը գլոբալ ասպարեզ դուրս գալու շանս ունի, եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը կարելի է միայն ոջունել: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ Համաշխարհային անվտանգության ինստիտուտի ռուսական ու ասիական ծրագրերի տնօրեն Նիկոլայ Զլոբինը: «Հայաստանը երկար ժամանակ եղել է մի իրավիճակում, երբ ընտրություն չի ունեցել: Անշուշտ, շատ դժվար է հաշվարկել այս գործընթացի բոլոր հետեւանքները, սակայն տարածաշրջանային զարգացումներում հայկական հսկայական ներուժն օգտագործելու տեսակետից, այս քայլը շատ դրական է»,-ասել է քաղաքագետը: Ըստ նրա, Հայաստանի ղեկավարությունը, բանակցությունների գնալով Անկարայի հետ, մեծ ռիսկի է դիմում, որին Երեւանն ավելի շուտ պետք է գնար:Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը` քաղաքագետը նշել է, որ հակամարտությունների հանգուցալուծումը բոլորը յուրովի են հասկանում: «Ինձ համար անձամբ, երբ խոսքը գնում է տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման իրավունքի հարաբերակցության մասին, առաջին տեղում ինքնորոշման իրավունքն է, քանի որ այդ տարածքում ապրող մարդիկ իրավունք ունեն իրենք որոշել ու ընտրել իրենց ճակատագիրը»,-ասել է Զլոբինը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |