Հայ-թուրքական սահմանի բացումը կխթանի մրցունակությունը

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական սահմանի բացումը կխթանի մրցունակությունը, գտնում է Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը: «Սահմանի բացման դեպքում տեղի արտադրողները ստիպված կլինեն բարձրացնել իրենց դիմադրողականությունը մրցակցությանը, մասնավորապես, բարելավել արտադրվող ապրանքի որակը, բարձրացնել արտադրողականությունը, անցկացնել արդյունավետ մարքեթինգային քաղաքականությունը»,-ասել է նա:



Միաժամանակ, Պողոսյանը նշել է, որ հայ սպառողը կտուժի, եթե տնտեսական կուրսն երկրում անփոփոխ մնա, այսինքն, եթե կառավարությունը չխթանի տեղի արտադրողին: «Մենք պետք է առավելությունը տանք մեր տեղական ապրանքին, ոչ թե թուրքականին»,-ասել է Սպառողների ասոցիացիայի նախագահը:



Ինչպես հաղորդել է Ա.Պողոսյանը, Հայաստանը Թուրքիայից ներկրվում է շուրջ 180 մլն դոլարի ապրանք, իսկ արտահանում է մոտ 1 մլն դոլարի ապրանք: Նրա խոսքերով, Հայաստանը կարող է էլեկտրաէներգիա արտահանել Թուրքիա եւ այլ երկրներ, գյուղապրանքներ: Ա.Պողոսյանը նշել է, որ թուրքական շուկան առանձնակի փոփոխություններ չի զգա սահմանի բացման դեպքում, սակայն Արեւմտյան Հայաստանի շուկան կարող է հայկական ապրանքների «կլանման» հիմնական վայրը դառնալ:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---