Բուենոս Այրեսում բացվել է ղարաբաղյան պատերազմի զոհերին նվիրված հուշարձանը 2 հոկտեմբերի 2009 - 21:51 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 1-ին Բուենոս Այրեսի Առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում տեղի ունեցավ արցախյան հերոսամարտի զոհերին նվիրված հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը:Հուշարձանի կառուցումն իրականացվել է Արգենտինայում ՀՀ դեսպանության աջակցությամբ եւ տաղանդաշատ երաժիշտ, դուդուկահար Գագիկ Գասպարյանի նվիրատվությամբ: Արարողությանը ներկա էին բազմաթիվ արգենտինահայեր եւ Արգենտինայում բնակվող հայաստանցիներ, համայնքային կառույցների ղեկավարներ, հայկական դպրոցների աշակերտներ, Արգենտինայի Հայ առաքելական եւ կաթոլիկ եղեղեցու առաջնորդներ, Արգենտինայում ՀՀ դեսպանության անձնակազմը: Արարողության սկզբում Հայ առաքելական եկեղեցու Արգենտինայի եւ Չիլիի թեմի առաջնորդ Գիսակ Արքեպիսկոպոս Մուրադյանը կարդաց Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը: Ելույթներով հանդես եկան համայնքային կառույցների ներկայացուցիչները, Արգենտինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը: Իր խոսքում ՀՀ դեսպանը կարեւորեց Արցախի հերոսամարտի դերը հայ ժողովրդի նորօրյա պատմության մեջ: Այնուհետեւ դեսպան Կարմիրշալյանն ընթերցեց ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի շնորհավորական նամակը` ուղղված արգենտինահայությանը, մասնավորապես, Գագիկ Գասպարյանին եւ նրան հանձնեց ԼՂՀ ԱԺ հուշամեդալը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |