Հայաստանն ու Բելգիան քննարկում են տնտեսական համագործակցության նոր հնարավորությունները 2 հոկտեմբերի 2009 - 22:59 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Բելգիայի Թագավորության սենատի նախագահ Արման դը Դեկերին, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը: Ողջունելով հյուրին, ՀՀ կառավարության ղեկավարը գոհունակություն է հայտնել հայ-բելգիական հարաբերությունների բարձր մակարդակի կապակցությամբ եւ նշել է, որ նմանօրինակ հանդիպումները լավ առիթ են խոսելու երկկողմ հարաբերությունների եւ Հայաստան- ԵՄ համագործակցության մասին:Վարչապետն անդրադարձել է երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության ադամանդագործության ոլորտում համագործակցության առավել զարգացման հնարավորություններին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տնտեսական փոխգործակցության նոր հնարավորություններն ու զարգացման հեռանկարները, մասնավորապես, բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության ու հաղորդակցության եւ մշակութային փոխադարձ ճանաչողության բնագավառներում: Առանձին շեշտվել է Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ ազատ առեւտրի համաձայնագրի ստորագրման ու Եվրոպական հարեւանության քաղաքականության կարեւորությունը: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային հիմնախնդիրներին: Հյուրի խնդրանքով ՀՀ վարչապետն անդրադարձել է Հայաստանի վրա համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությանն ու դրա հաղթահարման ուղղությամբ իրականացվող քայլերին: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Փոխնախարար. Տավուշում ծառայում են սահմանապահները՝ 3-րդ բանակային կորպուսն իր խնդիրներն ունի Նա նշել է, որ դա սահմանապահ զորքերի հսկողության գոտի է Ալիև․ ԵՄ 3 երկիր սառը պատերազմ է հայտարարել Ադրբեջանի դեմ Նա քննադատել է ԵՄ–ին, գովել Հունգարիային Գալուզին․ ՌԴ դեսպանը շուտով կվերադառնա Երևան Նա նշել է, որ մտադիր չեն նվազեցնել ՀՀ հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը Ադրբեջանագետ․ Ադրբեջանը և Թուրքիան շարժվելու են Սյունիքով արտատարածքային միջանցք պոկելու տրամաբանությամբ Նա նշել է, որ ՀՀ իշխանական խոսնակներն էլ սկսել են հեքիաթներ պատմել, որ ՀՀ-ի և Ադրբեջանի վարձած ընկերությունը անվտանգային ուղեկցում կանի |