Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարքը եւ Արա Աբրահամյանը քննարկել են Հայաստանում ուղղափառ եկեղեցու կառուցման ընթացքը 2 հոկտեմբերի 2009 - 23:08 AMT PanARMENIAN.Net - 2009 թ-ի հոկտեմբերի 1-ին Պատրիարքի նստավայրում` Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարքը Կիրիլը ընդունել է Ռուսաստանի Հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին: Ինչպես հայտնել է Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարքի մամլո ծառայությունը` Արա Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց նրան հանդիպման հնարավորության համար, եւ նշեց, որ Ռուսաստանի մեծաթիվ հայ համայնքի ներկայացուցիչների համար մեծ նշանակություն ունեն շփումները Ռուս Ուղղափառ Եկեղեցու հետ:Ողջունելով հյուրին Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարքն ընդգծել է, որ բարձր է գնահատում Ռուսաստանի Հայերի միության ղեկավարի ներդրումը հայ-ռուսական հարաբերությունների մեջ: «Ռուս եւ հայ ժողովրդները դարեր շարունակ միասին պայքարել եւ սատարել են միմյանց, ապրել են մի պետության մեջ: Իսկ երբ Հայաստանը դարձավ անկախ պետություն, ապա մեր հարաբերություններում ոչինչ չփոխվեց, նույնիսկ ընդհակառակը` նրանք խորացան», - նշել է Պատրիարքը: Հանդիպման ընթացքում նրանք քննարկել են Հայաստանում ուղղափառ եկեղեցու կառուցման ընթացքը, որի աշխատանքները ավարտելուց հետո այն կհանձնվի Ռուս Ուղղափառ Եկեղեցուն: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |