Ահմեդ Դավուդօղլուն հիշեցնում է ԵՄ-ին, որ պայմանավորվածությունները հարկավոր է հարգել 3 հոկտեմբերի 2009 - 02:53 AMT PanARMENIAN.Net - ԵՄ-ն կապված է Թուրքիայի հետ պատմականորեն ու աշխարհագրորեն, ուստի այստեղ քաղաքական պատասխան է հարկավոր: Եվրոպան չի կարողանա որպես համաշխարհային խաղացող ներկայանալ առանց Անկարայի: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավուդօղլուն` հանդես գալով Բրյուսելում ընթացող խորհրդաժողովին: Ըստ Դավուդօղլուի, ԵՄ-ն չի կարող պատնեշել իրեն ԵՄ 27 անդամ երկրների սահմաններով, քանի որ «Եվրամիության անդամ երկրների եւ ԵՄ-ին չանդամակցող երկրների միջեւ չկա Մեծ չինական պարիսպ»: «Թուրքաին եվրոպական երկիր է, սակայն միեւնույն ժամանակ այն բալկանյան, միջերկրածովյան, ասիական երկիր է»,-ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը: Ըստ նրա, եվրաինտեգրման գործընթացում կա միայն երկու խոչընդոտ` Կիպրոսի ու Հայաստանի խնդիրները: Դավուդօղլուն նշել է, որ այս ուղղությամբ Անկարան ջանքեր է գործադրում եւ բանակցությունները շարունակվում են: «Սակայն եթե Կիպրոսի հարցը լուծված լիներ մինչ կղզու անդամակցումը ԵՄ-ին, ապա այսօր մենք խնդիր չէինք ունենա ԵՄ-ի հետ, նրա հետ, որ թուրքական օդանավակայաններն ու նավահանգիստները փակ են կիպրոսցի հույների համար, Կիպրոսի թուրքերի դեմ էմբարգոյի հետ»,-ասել է Դավուդօղլուն: Միեւնույն ժամանակ նա հավելել է, որ Թուրքիան կշարունակի ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները: Ինչ վերաբերում է Իռլանդիայում Լիսաբոնի պայմանագրի վերաբերյալ հանրաքվեին, թուրք նախարարը հայտարարել է, որ Թուրքիան մտահոգություն չունի այդ առնչությամբ, քանի որ եվրոպացի առաջնորդներրը 2004թ. հայտարարել էին, որ Թուրքիան կանդամակցի ԵՄ-ին, իսկ «պայմանավորվածությունները հարկավոր է հարգել», հաղորդում է ANSAmed-ը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |