ՀՀ նախագահի հանդիպումը Եվրոպայի հայկական համայնքների հետ չի ազդել Սփյուռքի դիրքորոշման վրա 3 հոկտեմբերի 2009 - 16:09 AMT PanARMENIAN.Net - Փարիզում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Եվրոպայի հայկական համայնքների հետ հիմնականում չի ազդել հայ-թուրքական Արձանագրությունների առնչությամբ Սփյուռքի դիրքորոշման վրա: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է Իտալիայի Հայերի միության նախագահ Պայքար Սվազլյանը: Նրա խոսքով, նրանք, ովքեր Արձանագրությունների ստորագրման կողմից էին, իրենց կարծիքին են մնացել, իսկ ովքեր դեմ էին, շարունակում են դեմ մնալ:Նա նաեւ բնական է համարել այն փաստը, որ Սփյուռքը հայկական իշխանությունների գործողությունների բացատրություն է պահանջում, քանի որ ինքն այդ ամենի մի մասն է հանդիսանում: «Սփյուռքի արձագանքը հոգեբանական բարդույթ է, որը պետք է հաղթահարել երկխոսության օգնությամբ»,- նկատել է Իտալիայի Հայերի միության նախագահը: Սվազլյանը նաեւ նշել է, որ դիվանագիտական ճանապարհով Իտալիան փորձում է ճնշում գործադրել Հայաստանի վրա: «Մենք պետք է բավական ուժեղ լինենք, որպեսզի միավորվենք եւ դիմակայենք դրան»,- ասել է Սվազլյանը` ավելացնելով, որ հարեւան երկրների հետ հարաբերությունները կարգավորելու` Հայաստանի ցանկությունը միանգամայն բնական է: Փարիզում Իտալիայի Հայերի միությունը Հայաստանի նախագահի հետ Եվրոպայի հայկական համայնքների հետ հանդիպմանը ներկայացնում էր Միլանում Հայաստանի պատվավոր հյուպատոս Պյետրո Կուչուկյանը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |